Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Շվեյցարիան հանրաքվե կանցկացնի «ազգային աշխատավարձ» սահմանելու շուրջ

Շվեյցարիան հանրաքվե կանցկացնի «ազգային աշխատավարձ» սահմանելու շուրջ
02.02.2016 | 21:37

Ամեն մի շվեյցարացու, անկախ աշխատելու կամ չաշխատելու հանգամանքից, կարող է ամսական վճարվել 2500 շվեյցարական ֆրանկ (մոտ 2250 եվրո): Այժմ շվեյցարացիները պետք է քվեարկեն այդ հարցի շուրջ, որն առաջ են քաշել մի շարք մտավորականներ և հասարակական գործիչներ, հայտնում է The Independent-ը:
Նախաձեռնության հավանության արժանացման դեպքում, Շվեյցարիան կդառնա առաջին երկիրը, որն իր քաղաքացիների համար երաշխավորում է ոչնչով չպայմանավորված ամսական նվազագույն եկամուտ, գրում է պարբերականը` հավելելով, որ դաշնային կառավարությունը հավանության է արժանացրել այս հարցով հանրաքվե անցկացնելու որոշումը, նշվել է ժամկետը՝ հունիսի 5:
Մտավորականների ու հասարակական գործիչների հանձնաժողովի առաջարկը հիմնված է Demoscope Institute ընկերության ուսումնասիրության վրա, ըստ որի՝ շվեյցարացիների մեծամասնությունը կշարունակի աշխատել, եթե նույնիսկ ունենա պետության կողմից երաշխավորված եկամուտ: Ըստ հարցման արդյունքների` մասնակիցների միայն 2 տոկոսն է հայտարարել, որ կդադարի աշխատել, եթե ամսական 2500 ֆրանկ վճարումները երաշխավորվեն: Նախաձեռնության դրական արդյունքը Շվեյցարիային տարեկան կարժենա 208 մլրդ ֆրանկ, որից 150 մլրդ ֆրանկը բաժին կընկնի պետության` հարկահավաքից ստացված եկամուտներին, ևս 55 մլրդ ֆրանկը նախատեսվում է վերցնել սոցապահովագրության հիմնադրամներից, տեղեկացնում է The Independent-ը: 1076 հարցվածների մեկ երրորդը վստահ է` քաղաքացիները կդադարեն աշխատել, եթե օրենքն ընդունվի, մինչդեռ հարցմանը մասնակցած շվեյցարացիների 56 տոկոսը կարծում է, որ նախագիծը չի անցնի:

Դիտվել է՝ 948

Մեկնաբանություններ